երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Լիտվան կուժեղացնի Բելառուսի հետ սահմանային անվտանգությունը

Լիտվան կուժեղացնի Բելառուսի հետ սահմանային անվտանգությունը

Լիտվայի պետական սահմանապահ ծառայությունը պատրաստվում է երկու տարվա ընթացքում պատրաստել լրացուցիչ սպաներ՝ Բելառուսի հետ սահմանի անվտանգության ամրապնդման շրջանակներում, ասել է գերատեսչության ղեկավար Ռուստամ Լյուբաևասը, հաղորդում է BNS-ը։

Նրա խոսքով` խոսքը 450 նոր սպաների մասին է։

«Մենք ցանկանում ենք ուժեղացնել սահմանային անվտանգությունը Բելառուսի հետ։ Մենք վերանայել ենք մեր կադրային հնարավորությունները, ըստ երևույթին, մեկ տարվա ընթացքում դժվար կլինի անմիջապես վերապատրաստում կազմակերպել և համալրել թափուր աշխատատեղերը։

Մենք կսկսենք 2024 թվականին, երբ կհաստատվի բյուջեն, և կավարտենք 2025 թվականին»,- պարզաբանել է Լյուբաևասը։

Լատվիան, Լիտվան և Լեհաստանը օգոստոսի սկզբին պայմանավորվել են Բելառուսի հետ սահմանները փակելու մեխանիզմի շուրջ։ Ակնկալվում է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն կրիտիկական իրավիճակում:

Միաժամանակ, Լիտվան արդեն առանձին-առանձին կրճատում է Լիտվա-Բելառուսական սահմանին անցակետերի թիվը։ Բացի սահմանների փակումից, Բալթյան երկրները և Լեհաստանը ուսումնասիրում են բելառուսական կողմի հետ երկաթուղային հաղորդակցությունների դադարեցման հնարավորությունը։

  • Կիսվել: