Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը մեկնել է Վաշինգտոն՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում է հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, որը փոխանցվել է ՏԱՍՍ-ին
«Սպիտակ տանը կկայանա լիբանանա-ամերիկյան գագաթնաժողով՝ Լիբանանում հրադադարի ամրապնդման և կայունության վերականգնման ուղիները քննարկելու համար։ Կողմերը կքննարկեն իսրայելական զորքերի օկուպացված տարածքներից դուրսբերման և ամբողջ երկրում պետական իշխանության ընդլայնման հարցը», - ասվում է հայտարարության մեջ։
Աունի և Թրամփի հանդիպումը կհաջորդի լիբանանա-իսրայելական բանակցությունների վեցերորդ փուլին, որը տեղի է ունեցել Հռոմում հուլիսի 14-15-ին։



