շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին դեռ վաղ է խոսել. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին դեռ վաղ է խոսել. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությւան կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կոնկրետ զարգացումներ կան, խոսակցությունները հիմա հենց դրա մասին են: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է Ria.ru-ն։

«Կան կոնկրետ զարգացումներ, որոնք արվել են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Այս պահին խոսակցություններն ընթանում են հենց այդ մասին»,-ասել է նա:

Ռուսաստանցի պաշտոնյան ընդգծել է, որ Մոսկվան աջակցում է հակամարտոթյան քաղաքական կարգավորումը. «Մենք, իհարկե, ելնում ենք նրանից, որ այս հակամարտության ռազմական լուծումը հնարավոր չէ, որոշումը պետք է լինի քաղաքական, համապարփակ որոշում, որը կբավարարի բոլոր հետաքրքիր կողմերի շահերը»,-ասել է նա:

Ռուդենկոն նաև ասել է, որ դեռ վաղ է խոսել Հայաստանի ու Ադջբեջանի ղեկավարների հանդիպման մասին:

«Հիմա բանակցություններ են ընթանում փորձագիտական մակարդակում, առաջին հերթին՝ ՄԽ-ի շրջանակներում, այլ բանի մասին խոսելու համար դեռ վաղ է»,-ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: