երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա, հայտնում է Լեհաստանի առաջնորդի գրասենյակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեկնարկել է նախագահ Անջեյ Դուդայի այցը Ուկրաինա։ Նա կմասնակցի Ուկրաինայի անկախության 33-րդ տարեդարձի հանդիսավոր միջոցառումներին»,-ասվում է հաղորդագրությունում:

Նախագահի աշխատակազմը տեսանյութ է հրապարակել, որտեղ Դուդան դուրս է գալիս գնացքից Կիևում: Նրան դիմավորել են ուկրաինական կողմի ներկայացուցիչները։

  • Կիսվել: