շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության իրավիճակը

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության իրավիճակը

Ռուսական դիվանագիտության ղեկավարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Անկարայում դիվանագիտական աղբյուրների տվյալներով, երկու հեռախոսազրույց է տեղի ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում ժամանակավոր հրադադարի թեմայով:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան ուշադիր հետեւում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ժամանակավոր հրադադարի մասին որոշմանը հաջորդած գործընթացներին: ՌԴ ԱԳՆ կայքում այդ հեռախոսազրույցների մասին տեղեկություններ դեռ չեն հրապարակվել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: