Լավրովն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Կողմերը քննարկել են Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով ստեղծված ճգնաժամի լուծման ուղիները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Մոսկվան և Անկարան պատրաստակամություն են հայտնել աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին», - նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:


