Կզաքիսը Ռադայի շենք է մտել.տեսանյութ
Ուկրաինայի Ռադայի շենք կզաքիս է մտել: Այս մասին իր ՖԲ էջում գրառում է արել պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը:
Նա նշել է, որ ակնկալում էր շաբաթվա անսպասելի ավարտ, սակայն այսպիսի հյուրն իրեն իսկապես զարմացրել է:
Կենդանուն բռնել են, ազատ տեղ բաց թողել, սակայն դեռ չեն պարզել, թե այն ինչպես է հայտնվել շենքում: