շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակումը կասեցվել է․ Գերասիմով

Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակումը կասեցվել է․ Գերասիմով

Անվտանգության խորհրդի նիստում ռուսական բանակի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ սահմանամերձ Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակումը կասեցվել է։

Գերասիմովի խոսքով՝ ռուսական ուժերը շարունակում են «ոչնչացնել թշնամուն» սահմանի մոտակայքում գտնվող անտառներում:

Ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ին մտել էին Կուրսկի շրջան և ամրացել սահմանային գոտում։

  • Կիսվել: