կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Կուրսկի ԱԷԿ-ը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով. Ելեցկիխ

Կուրսկի ԱԷԿ-ը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով. Ելեցկիխ

Հակաահաբեկչական գործողությունների և Կուրչատով քաղաքի շուրջ ահագնացող վտանգի ֆոնին Կուրսկի ԱԷԿ-ը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։ Այս մասին Ռոսսիա 24-ի եթերում ասել է անձնակազմի գծով ատոմակայանի փոխտնօրեն Վադիմ Ելեցկիխը։

Նրա խոսքով՝ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել Կուրսկի ԱԷԿ–ի անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար, և դրանք բավական շատ են։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ–ն փորձել է հարվածել Կուրսկի ԱԷԿ–ին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Զապորոժիեի և Կուրսկի ԱԷԿ–ի նկատմամբ կիևյան ռեժիմի սադրանքների հետ կապված Ռուսաստանը սերտ կապ է պահպանում ՄԱԳԱՏԷ–ի քարտուղարի հետ։

Ավելի ավղ հայտնել էինք, որ օգոստոսի 7-ին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ օգոստոսի 6-ին, ժամը 5:30–ին, Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները գրոհի են անցել` նպատակ ունենալով տարածքներ զավթել Կուրսկի մարզում։

  • Կիսվել: