ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Իրանն Իրաքի և Պարսից ծոցի երկրների հետ հանդիպում կանցկացնի Հորմուզի նեղուցի թեմայով․ Բաղայի

Իրանն Իրաքի և Պարսից ծոցի երկրների հետ հանդիպում կանցկացնի Հորմուզի նեղուցի թեմայով․ Բաղայի

Իրանը, Իրաքը և Պարսից ծոցի երկրներն Օմանում հանդիպում կանցկացնեն՝ նվիրված տարածաշրջանում տիրող իրավիճակին և Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության ապահովմանը։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները:

Նա նշել է, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14–ին։ Դրա մասնակիցները, մասնավորապես, կքննարկեն Հորմուզի նեղուցում առևտրային նավերի համար անվտանգ երթուղիներ սահմանելու վերաբերյալ Թեհրանի և Մասկատի բանակցությունների արդյունքները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ բանակցությունները նախաձեռնել է Օմանը։ Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը նախատեսված է Սալալա քաղաքում։

  • Կիսվել: