Կրեմլում նշել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման պայմանները
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության պարագայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ria.ru-ն։
"Առաջնային հարցն այստեղ է ՝ պատրաստ են արդյոք դրան հակամարտող կողմերը, այն է ՝ Ադրբեջանն ու Հայաստանը։ Ցանկացած խաղաղապահների, դիտորդների տեղակայում, ինչ էլ որ լինի, հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ", - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանն իր զորակազմն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
Նշենք, ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կազմակերպությունում ակտիվորեն քննարկում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության իրականացման հարցը: