չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կրասնոդարում՝ բնակարաններից մեկում, հայտնաբերվել է երեք դեռահասի դի

Կրասնոդարում՝ բնակարաններից մեկում, հայտնաբերվել է երեք դեռահասի դի

Կրասնոդարում՝ բնակարաններից մեկում, հայտնաբերվել է երեք դեռահասի դի, հայտնում է Ռիա Նովոստին։ 

Քննության տվյալներով՝ Կրասնոդարում՝ Չեկիստովի պողոտայի վրա գտնվող բնակարաններից մեկում, անչափահասների հարազատը հայտնաբերել է երկու դեռահասների դի՝ 16 և 17 տարեկան։ Մի կին, տեսնելով դեռահասներին անգիտակից վիճակում, կանչել է բժիշկներին և ոստիկանություն։ Ավելի ուշ իրավապահները հայտնաբերել են անչափահասների 16-ամյա ընկերոջ դին ևս։

Զննության ընթացքում քննիչները հայտնաբերել են ծխելու սարքավորումներ և «թմրամիջոցներ օգտագործելու համար օգտագործվող» իրեր։ Քննիչները պարզում են դեպքի հանգամանքները, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

  • Կիսվել: