երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Կոսովոյում խորհրդարանական ընտրություններում վարչապետի ղեկավարած կուսակցությունը չունի մեծամասնություն

Կոսովոյում խորհրդարանական ընտրություններում վարչապետի ղեկավարած կուսակցությունը չունի մեծամասնություն

Կոսովոյի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Ալբին Կուրտիի ղեկավարած կուսակցությունը, որը, սակայն, չի հավաքել երկրի երկարատև քաղաքական ճգնաժամին վերջ դնելու համար անհրաժեշտ մեծամասնություն: Այս մասին գրում է Reuters-ը։

Պաշտոնական արդյունքների համաձայն՝ քվեաթերթիկների 99.4 տոկոսի հաշվարկով՝ Կուրտիի Vetëvendosje կուսակցությունը հավաքել է ձայների 43 տոկոսը։ Նոր կառավարություն ձևավորելու համար նրա կուսակցությունը կունենա կոալիցիոն գործընկերների կարիք։

Բալկանյան այս երկրում քաղաքացիները 18 ամսվա ընթացքում երրորդ անգամ էին գնում ընտրատեղամասեր։ Նշվում է, որ Եվրոպայի ամենաերիտասարդ և ամենաաղքատ երկրներից մեկը ձգտում է անդամակցել Եվրոպական միությանը, սակայն անցյալ տարվա ընթացքում գրեթե չի ունեցել լիարժեք գործող կառավարություն։

 

Խորհրդարանում առկա խոր տարաձայնությունները խոչընդոտում են օրենսդիր մարմնի խոսնակի և պետության նոր ղեկավարի ընտրությանը։

  • Կիսվել: