ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Կորոնավիրուսային իրավիճակն Ադրբեջանում

Կորոնավիրուսային իրավիճակն Ադրբեջանում

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի 352 նոր դեպք է արձանագրվել:

«Այսօր Ադրբեջանում ևս 352 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 210 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 6 քաղաքացի մահացել է»,- նշվում է հրապարակումներում:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8.882 է, 4.930 մարդ առողջացել է, 108 մահ է արձանագրվել: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում կա 3.844 հիվանդ:

  • Կիսվել: