ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կոնգոյում նավ է խորտակվել. կա 148 զոհ

Կոնգոյում նավ է խորտակվել. կա 148 զոհ

Կոնգոյում նավ է խորտակվել, ինչի հետեւանքով զոհերի թիվը հասել է 148-ի, իսկ ավելի քան 100 մարդ մինչ այժմ համարվում է անհետ կորած: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։

Ինչպես հաղորդվում է՝ նավի վրա սննդի պատրաստման ժամանակ հրդեհ է բռնկվել, ինչից հետո փայտե նավը շրջվել է։

Նավի վրա մոտ 500 ուղեւոր կար, երբ այն երեքշաբթի հրդեհից հետո շրջվել է երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Կոնգո գետում։

 

  • Կիսվել: