երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Կոլումբիայում պարտիզանական խմբավորումների միջև բախումների հետևանքով 27 մարդ է մահացել

Կոլումբիայում պարտիզանական խմբավորումների միջև բախումների հետևանքով 27 մարդ է մահացել

Կոլումբիայում ձախակողմյան պարտիզանական խմբավորման առնվազն 27 անդամ զոհվել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող ջունգլիների նկատմամբ վերահսկողության համար մղվող պայքարում մրցակից խմբավորման հետ բախումների ժամանակ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Կոլումբիայի ռազմական իշխանություններին։

Նշվում է, որ բախումները, որոնք վերջին ամիսներին ամենադաժանն են եղել, տեղի են ունեցել Գուավիարե դեպարտամենտի Էլ Ռետորնո մունիցիպալիտետի գյուղական տարածքում՝ մայրաքաղաք Բոգոտայից 300 կիլոմետր հարավ-արևմուտք։

  • Կիսվել: