Կոլումբիայում երկրաշարժի զnհերի թիվը հասել է 224-ի
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-ի: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ հարյուրավոր մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Մասնավորապես՝ քաղաքապետ Ալեխանդրո Էդերը հայտնել է, որ Կոլումբիայի Կալի քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո առնվազն 239 մարդ մնացել է փլատակների տակ, փրկվել է 86 մարդ, բժշկական օգնության է դիմել առնվազն 883 մարդ։
Ենթակառուցվածքների վնասման պատճառով երեք բժշկական հաստատություն ամբողջությամբ փակվել է, և դրանց հիվանդների մեծ մասը տեղափոխվել է այլ վայրեր։
Տեսանյութը՝ այստեղ:



