ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Կիևում, Օդեսայում և Ուկրաինայի խոշոր մարզերում օդային տագնապ է հայտարարվել

Կիևում, Օդեսայում և Ուկրաինայի խոշոր մարզերում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի Կիևի, Օդեսայի, Չեռնիգովի, Պոլտավայի, Կիրովոգրադի և Նիկոլաևի մարզերում օդային տագնապ է հայտարարվել:

Korrespondent.net-ը, գրում է, որ ռուսական զորքերը C300 հրթիռներով հարվածել են Զապորոժիեին, ոչնչացվել է բնակելի շենք և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Այս մասին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը։

«Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, կա երեք վիրավոր, տվյալները ճշտվում են։
Հարձակման հետևանքով բնակելի բազմահարկ շենքում վնասվել է գազահամակարգը, հրդեհ է բռնկվել, քանդվել է պատ։ Տեղում արդեն աշխատում են մասնագիտացված ծառայություններ»,- ասել է նա։

Բացի այդ, հարվածներ են եղել ենթակառուցվածքների օբյեկտներին:
 

  • Կիսվել: