հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Խուճապի կարիք չկա, ռազմաքաղաքական իրավիճակը վերահսկվում է․ Բելառուսի ԱԽ

Խուճապի կարիք չկա, ռազմաքաղաքական իրավիճակը վերահսկվում է․ Բելառուսի ԱԽ

Խուճապի մատնվելու կարիք չկա, ռազմաքաղաքական իրավիճակը վերահսկվում է ուժային դաշինքի կողմից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, հաղորդում է ԲԵԼԹԱ-ն։

«Այսօր իրավիճակը մեր երկրի շուրջ իսկապես լարված է։ Այն հակված է սրվելու»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ պետք չէ   խուճապի մատնվել, քանի որ իրավիճակը վերահսկվում է ուժային դաշինքի կողմից, գնահատվում եւ ժամանակին զեկուցվում է պետության ղեկավարին։

  • Կիսվել: