շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Խոշոր վթար Թուրքիայում․ զոհվել է 4, վիրավորվել՝ 36 մարդ

Խոշոր վթար Թուրքիայում․ զոհվել է 4, վիրավորվել՝ 36 մարդ

Թուրքիայի Մալաթիա նահանգում մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 36 մարդ, հայտնում է AHaber հեռուստաալիքը։ Գրում է РИА Новости-ն։

Հայտնում են, որ ավտոբուսը Ստամբուլից Մալաթիա էր ուղեւորվում։ Առավոտյան Աքչադաղ գյուղի մոտ թանձր մառախուղի պատճառով այն շրջվել է, որից հետո նույն ուղղությամբ ընթացող բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ։

Տուժածները հոսպիտալացվել են։

  • Կիսվել: