կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Խոշոր հրդեհ՝ Ուլան-Ուդեի առևտրի կենտրոնում

Խոշոր հրդեհ՝ Ուլան-Ուդեի առևտրի կենտրոնում

Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան-Ուդեի «Գվոզդ» առևտրի կենտրոնում այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել, որն արդեն հաջողվել է տեղայնացնել։

Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ ԱԻՆ-ի` բռնկվել է 10 հազար քմ մակերեսով տարածքի տանիքը։ Հրդեհը տարածվել է առևտրի կենտրոնի վերին հարկում, մասամբ փլուզվել է տանիքը։ Հրդեհը մեկուսացվել է մոտ 22 հազար քմ տարածքում։

6 մարդ ինքնուրույն դուրս է եկել փողոց, նախնական տվյալներով` տուժածներ չկան։
«Գվոզդ» առևտրի կենտրոնը գտնվում է Ուլան–Ուդեի Օկտյաբրսկի շրջանի տրամվայի դեպոյի մոտակայքում։

  • Կիսվել: