երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում

Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում գտնվող «Liberty Bank»-ի գլխավոր գրասենյակում հրդեհ է տեղի ունեցել. բռնկումը սկսվել է շենքի վերելակի հորանում, տուժածներ չկան, հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետ Թեմուր Մգեբրիշվիլին, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

Տեղում մոբիլիզացվել է 20 հրշեջ-փրկարարական բրիգադ։ Հրշեջներին հաջողվել է օպերատիվ կերպով մարել կրակը, ինչի շնորհիվ այն չի տարածվել գրասենյակի ներքին տարածքներում։

«Բռնկումը տեղի է ունեցել բեռնատար վերելակի հորանում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրդեհը հաջողությամբ մարվել է»,- հայտարարել է Մգեբրիշվիլին։

  • Կիսվել: