ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Խոշոր հրդեհ է բռնկվել Ռոստովի մարզում

Խոշոր հրդեհ է բռնկվել Ռոստովի մարզում

Ռոստովի մարզի Ազով քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է մոտ 90 մասնագետ։

Նշվում է, որ հրդեհը սկսվել է խոտի բռնկմամբ, այնուհետև կրակը տարածվել է արդյունաբերական գոտու բաց տարածքում գտնվող անվադողերի և աղբի ուղղությամբ, այնուհետև՝ դեպի անվադողերի պահեստ:

Հրդեհի մակերեսը հասնում է 5 հազար քառակուսի մետրի։

Հրդեհի դեմ պայքարում 27 միավոր տեխնիկա է ներգրավվել:

  • Կիսվել: