երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Խոսեք ապացույցներով. Իրանի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Թրամփի պնդմանը

Խոսեք ապացույցներով. Իրանի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Թրամփի պնդմանը

ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդմանը, որ Իրանում հունվարյան իրադարձությունների ժամանակ զոհվել է 32,000 մարդ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Արաղչին X-ում գրել է. «Ժողովրդի առջև լիակատար թափանցիկության իր պարտավորությանը համապատասխան՝ Իրանի կառավարությունը նախկինում հրապարակել է վերջին ահաբեկչական գործողությունների բոլոր 3,117 զոհերի, այդ թվում՝ անվտանգության ուժերի մոտ 200 անդամների համապարփակ ցուցակը»։

Իրանի արտգործնախարարը ընդգծել է. «Եթե որևէ մեկը կասկածում է մեր տվյալների ճշգրտությանը, ապա պետք է խոսի ապացույցներով»։

  • Կիսվել: