շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վրաստանի խորհրդարանի դիմաց ակցիայի ժամանակ ձերբակալվել է 37 անձ, տուժածներից 2-ը իրավապահ է

Վրաստանի խորհրդարանի դիմաց ակցիայի ժամանակ ձերբակալվել է 37 անձ, տուժածներից 2-ը իրավապահ է

Երեկ Վրաստանի խորհրդարանի դիմաց ակցիայի ժամանակ ձերբակալվել է 37 անձ, տուժել ակցիայի 4 մասնակից և 2 իրավապահ: Այս մասին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:

Ըստ վրացական ԶԼՄ-ների` տուժածները բուժհաստատություններում համապատասխան զննություն են անցել:

Ինչ վերաբերում է ձերբակալվածներին` ՆԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Նրանք մեղադրվում են իրավապահ մարմինների աշխատակցի օրինակ պահանջներին չենթարկու և խուլիգանության հոդվածներով»:

  • Կիսվել: