շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
«Կեղտոտ ռումբի» մասին ՌԴ-ի նախազգուշացումներով պայմանավորված՝ Կիև կմեկնեն ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները

«Կեղտոտ ռումբի» մասին ՌԴ-ի նախազգուշացումներով պայմանավորված՝ Կիև կմեկնեն ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն առաջիկա օրերին կմեկնեն Կիև և Ժոլտիե վոդի՝ Ուկրաինայի կողմից ՛՛կեղտոտ ռումբի՛՛ նախապատրաստման վերաբերյալ Ռուսաստանի նախազգուշացումներից հետո։ Այս մասին ՛՛Ռոսիա 24՛՛-ի եթերում ասել է Վիեննայում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սովորաբար նման տեսչական ստուգումները կապված են նմուշառման հետ, իսկ դրանց հետազոտման համար, որպես կանոն, մոտ երկու ամիս ժամանակ է պահանջվում, այսինքն՝ մոտ մեկ շաբաթից կտեղեկանանք այդ այցելությունների նախնական արդյունքների մասին, իսկ վերջնականը շուտ չի լինի՛՛:

  • Կիսվել: