ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ազարտը քաղաքականության մեջ հաճախ անսպասելի հետեւանքների է հանգեցնում․ Կարասինը՝ Հայաստանի իշխանություններին

Ազարտը քաղաքականության մեջ հաճախ անսպասելի հետեւանքների է հանգեցնում․ Կարասինը՝ Հայաստանի իշխանություններին

Բոլորի հետ եւ ամեն ինչի վերաբերյալ համագործակցության տարատեսակ փաստաթղթեր ստորագրելու ՀՀ ներկայացուցիչների քառատրոփ ակտիվությունը կարող է անսպասելի բարդ հետեւանքներ ունենալ այդ երկրի եւ նրա ժողովրդի համար։ Այս մասին իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։

«Վախենում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչների քառատրոփ ակտիվությունը բոլորի հետ եւ ամեն ինչում համագործակցության վերաբերյալ տարբեր տեսակի պարտավորեցնող փաստաթղթերի ստորագրման հարցում կարող է անսպասելի եւ բարդ հետեւանքներ ունենալ այս երկրի եւ նրա ժողովրդի համար։

Հարցեր է առաջացնում նշված փաստաթղթերի մշակման լրջությունը եւ դրանց համապատասխանությունը այլ գործընկերների եւ միջազգային կազմակերպությունների հանդեպ Հայաստանի կողմից արդեն իսկ ստանձնած պարտավորություններին։ Դա ոչ վերջին հերթին վերաբերում է ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին։ Պատմությունից գիտենք, որ քաղաքականության մեջ ազարտը հաճախ բերում է բնավ ոչ սպասելի արդյունքների»,- գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: