Կահիրեում մեկնարկել է Գազայի հատվածի կառավարման Պաղեստինի ազգային կոմիտեի առաջին նիստը
Կահիրեում մեկնարկել է Գազայի հատվածի կառավարման Պաղեստինի ազգային կոմիտեի առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է Anadolu-ն։
Նշվում է, որ Կոմիտեն պետք է կազմակերպի կարիքավորներին օգնություն և ծրագրի անկլավի հետպատերազմյան վերականգնումը։
Կառույցը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն, Գազայի հատվածը կառավարելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհրդի հսկողության ներքո:
Ինչպես հաղորդվում է՝ կոմիտեն գլխավորում է Պաղեստինի ազգային վարչակազմի նախկին փոխվարչապետ Ալի Շաաթը:
Թրամփը հաստատել է Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցումը և վստահություն հայտնել, որ համաձայնագիր կկնքվի ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման վերաբերյալ :
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է՝ աջակցում է նորաստեղծ Պաղեստինյան տեխնոկրատ կոմիտեին։


