երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Կահիրեի հեռահաղորդակցության գլխավոր շենքում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Կահիրեի հեռահաղորդակցության գլխավոր շենքում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Կահիրեի կենտրոնում գտնվող հեռահաղորդակցության գլխավոր շենքում հրդեհի հետևանքով զոհվել է 4 մարդ, ավելի քան երկու տասնյակ մարդ վիրավոր է։ Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության խոսնակ Հոդամ Աբդել Ղաֆարը։ 

Մահացածները Telecom Egypt-ի աշխատակիցներ են եղել։ Իսկ 26 վիրավորները հիմնականում տուժել են ծխի հետևանքով։

Կապի նախարարության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շենքի հարկերից մեկում, որտեղ տեղակայված են կապի օպերատորները, ինչից հետո մեծ ինտենսիվության պատճառով սկսել է տարածվել մյուս հարկերում։ 

Հրդեհի հետևանքով ժամանակավորապես ընդհատվել են համացանցն ու բջջային կապի ծառայությունները։ 

 

  • Կիսվել: