Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
Իտալիայի առողջապահության նախարարությունը եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարել հինգ քաղաքում՝ հունիսի 20-ին կանխատեսվող տապի նոր ալիքի պատճառով։ Ծանուցումը հրապարակվել է նախարարության կայքում։
Մասնավորապես, նախազգուշացումը վերաբերում է Բոլոնիային, Բրեշիային, Պերուջային, Ֆլորենցիային և Թուրինին։ Սպասվում է, որ հանգստյան օրերին աֆրիկյան անտիցիկլոնի պատճառով մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, ջերմաստիճանը ցերեկը կհասնի ըստ Ցելսիուսի 40 աստիճանի, իսկ Սարդինիայում՝ 41 աստիճանի։ Ինչպես նախազգուշացնում են օդերևութաբանները, երկրի հյուսիսի լեռնային շրջաններում պահպանվում է ինտենսիվ տեղումներով ուղեկցվող կարճատև ամպրոպների հավանականությունը:


