երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Իտալիան աջակցություն է հայտնել ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներին

Իտալիան աջակցություն է հայտնել ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներին

Իտալիան լիովին աջակցում է Ռուսաստանի Դաշնության դեմ Եվրամիության պատժամիջոցներին և պնդում է, որ Ուկրաինայի Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացվի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Մարիո Դրագին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվու է, որ Դրագին, մասնավորապես, ասել է. ՛՛Իտալիան և ԵՄ-ն աջակցում են ուկրաինացի ժողովրդին խաղաղության և ազատության համար պայքարում: Եվրահանձնաժողովը հենց նոր հայտարարեց Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին: Իտալիան լիովին աջակցում է ԵՄ դիրքորոշմանը և հայտարարված սահմանափակող միջոցներին՛՛:

  • Կիսվել: