Իսրայելը պատրաստ է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ուժերը շարունակում են հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ին, ես երեկ հանձնարարականներ եմ տվել ՑԱՀԱԼ-ին՝ շարունակել անվտանգության գոտու ամրապնդումը։
Մեր ամերիկացի բարեկամները մշտապես մեզ տեղեկացնում են Իրանի հետ իրենց շփումների մասին։ Մեր նպատակները համընկնում են։ Հնարավոր մարտական գործողությունների վերսկսման նախօրեին մենք պատրաստ ենք ցանկացած զարգացումների»:
Տեսանյութը՝ այստեղ:


