շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իսրայելը պարտավոր է պաշտպանել Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին. ԱՄՆ նախագահի խորհրդական

Իսրայելը պարտավոր է պաշտպանել Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին. ԱՄՆ նախագահի խորհրդական

Իսրայելը միջազգային իրավունքի համաձայն պարտավոր է պաշտպանել Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին օդային հարվածների և ցամաքային մարտերի ժամանակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ԱՄՆ-ն պահանջում է, որ Իսրայելին փոխանցված զենքն օգտագործվի ՛՛պատերազմի օրենքների՛՛ համաձայն՝ խաղաղ բնակիչներին հարձակումներից պաշտպանելու համար՛՛։

Սալիվանի խոսքով՝ Վաշինգտոնը նմանատիպ պահանջներ է ներկայացնում, երբ զենք է տեղափոխում այլ երկիր։

Բացի այդ՝ Սալիվանը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը մեղադրել է Գազայի հատվածում ամերիկացի քաղաքացիների և այլ օտարերկրացիների համար խոչընդոտներ ստեղծելու համար:

Նա նաև ասել է, որ Իսրայելի հետ բանակցություններում ԱՄՆ-ն ընդգծում է անմեղ մարդկային զոհերից խուսափելու անհրաժեշտության մասին։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հաստատել է, որ Վաշինգտոնը ՛՛անկեղծ, ուղիղ՛՛ բանակցություններ է վարում Իսրայելի հետ՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՛՛Համասի՛՛ հարձակումից հետո Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծման վերաբերյալ աճող դժգոհությունների ֆոնին:

՛՛Մենք չենք ընդունում անմեղ մարդկանց սպանությունը՝ լինեն պաղեստինցիներ, իսրայելցիներ, թե այլք՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: