Իսրայելը հումանիտար օգնություն է ցուցաբերում Սիրիայի քրդերին
Իսրայելը հումանիտար օգնություն է ցուցաբերում Սիրիայի քրդերին և նրանց ցանկացած կերպ կաջակցի, հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Ցիպի Հոթովելին, տեղեկացնում է rua.ru-ն՝ հղում անելով Jerusalem post-ին:
«Իսրայելը բազմաթիվ խնդրանքներ է ստացել դիվանագիտական և հումանիտար օգնության հարցերով: Մենք քրդերին տարբեր խողովակներով օգնություն ենք ցուցաբերում»,-Կնեսետի նիստի ժամանակ հայտարարել է Հոթովելին:
Նա նաև նշել է, որ Իսրայելի ԱԳՆ-ն օգնել է ոչ կառավարական կազմակերպություններին՝ հումանիտար օգնություն ցուցաբերել քրդերին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել էր Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները: Նա հայտարարել էր, որ «Իսրայելը պատրաստ է մեծացնել քրդերին տրվող հումանիտար օգնության ծավալները»: