կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իսրայելը չի պատրաստվում թույլտվություն խնդրել՝ Գազայում կամ Լիբանանում թիրախների վրա հարվածներ հասցնելու համար. Նեթանյահու

Իսրայելը չի պատրաստվում թույլտվություն խնդրել՝ Գազայում կամ Լիբանանում թիրախների վրա հարվածներ հասցնելու համար. Նեթանյահու

Իսրայելը չի պատրաստվում թույլտվություն խնդրել՝ Գազայում կամ Լիբանանում թիրախների վրա հարվածներ հասցնելու համար՝ չնայած հրադադարի ռեժիմին: Այս մասին այսօր՝ Գազայում հրադադարի ռեժիմը ամրապնդելու նպատակով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների մեկշաբաթյա այցից հետո, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է AFP-ն։

«Իսրայելը անկախ պետություն է։ Մենք ինքներս ենք պաշտպանելու մեզ և շարունակելու ենք ինքնուրույն որոշել մեր ճակատագիրը։ Մենք ոչ մեկի հավանությունը չենք փնտրում դրա համար։ Մենք ենք վերահսկում մեր անվտանգությունը»,-նշել է նա:

  • Կիսվել: