Իսրայելը ամեն օր մեծացնում է իր զինված ուժերի պաշտպանական պատրաստվածությունը․ Յոավ Գալանտ
Իսրայելը ամեն օր մեծացնում է իր զինված ուժերի պաշտպանական պատրաստվածությունը և կատարելագործում իր հարձակողական կարողությունները։ Այսպիսի հայտարարություն է արել հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի «Թել Նոֆ» ռազմաբազա կատարած այցի ժամանակ։
«Ամեն օր մենք մեծացնում ենք մեր պաշտպանական պատրաստվածությունը և ուժեղացնում մեր հարձակողական կարողությունները», – ասել է Գալանտը:
Գալանտը ավիաբազայի զինվորականների հետ զրույցում նշել է, որ ինքը «մի քանի օր է աշխատում է համակարգելու» ջանքերը «համապատասխան կողմերի հետ»։
Մասնավորապես, նա ասել է, որ նախօրեին ինքը «հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայքլ Կուրիլլայի հետ, իսկ «գիշերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ»։