շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իսրայելում քննարկվել է Գազայի հատվածում պատերազմին վերջ տալու՝ Եգիպտոսի առաջարկած ծրագիրը

Իսրայելում քննարկվել է Գազայի հատվածում պատերազմին վերջ տալու՝ Եգիպտոսի առաջարկած ծրագիրը

Իսրայելի ռազմական կաբինետի ընդլայնված կազմով նիստում քննարկվել է Գազայի հատվածում պատերազմին վերջ տալու՝ Եգիպտոսի առաջարկած ծրագիրը, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին, փոխանցում է ՌԲԿ-ն։

Նշվում է, որ, ըստ աղբյուրի, Իսրայելը դժվար թե համաձայնի ծրագրի բոլոր պայմաններին, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Գազայի դաշտային ռազմական կառավարմանը։

Մասնավորապես՝ Քնեսեթի պատգամավոր Դեննի Դանոնը հայտարարել է, որ Թել Ավիվը պատրաստ է քննարկել առաջին փուլը, որը բաղկացած է իսրայելցի պատանդներին պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու կետից։

՛՛Մենք վճռական ենք անել այնպես, որ ՀԱՄԱՍ-ը չդառնա Գազայում որևէ ապագա համաձայնության մաս՛՛,- ասել է նա։

Նշենք, որ եգիպտական ​​ծրագիրը բաղկացած է երեք մասից։ Առաջին փուլը ներառում է հումանիտար զինադադար երկու շաբաթով՝ ևս երկու-երեք շաբաթով երկարաձգելու հնարավորությամբ։ Այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի 40 իսրայելցի պատանդների՝ կանանց ու երեխաների, ինչպես նաև տարեց մարդկանց։ Դրա դիմաց էլ Իսրայելը պետք է ազատի 120 պաղեստինցի բանտարկյալերի, իսկ Գազայի հատվածում բացի ճանապարհը հումանիտար օգնության ու վառելիքի համար։

Երկրորդ փուլը ներառում է պաղեստինյան ազգային երկխոսության մեկնարկը՝ ՛՛վերջացնելու բաժանումը՛՛ և ձևավորելու ՛՛տեխնոկրատների կառավարություն՛՛՝ հող նախապատրաստելով Պաղեստինում ընդհանուր նախագահական ընտրությունների համար։

Երրորդ փուլում խոսքը ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման և բոլոր գերիների փոխանակման մասին է։

  • Կիսվել: