Իսրայելն ու «Համասը» կբանակցեն հրադադարի շուրջ
Իսրայելի պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ Գազայի հատվածում զինադադարի ու պատանդներին ազատ արձակելու շուրջ «Համաս»-ի հետ անուղղակի բանակցությունների, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
«Համասը» անցած ուրբաթ հայտարարել էր, թե դրական է արձագանքել Գազայի հրադադարի՝ ԱՄՆ-ի կողմից աջակցվող տարբերակին։ Դրանից մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել էր, որ Իսրայելը ևս համաձայնել է 60-օրյա հրադադար կնքելու համար անհրաժեշտ պայմաններին։