Իսրայելն իմ դեմ մшhափnրձ է կազմակերպել, որը ձախողվել է. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են մահափորձ իրականացնել իր դեմ, սակայն այն ձախողվել է: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այո, նրանք փորձել են, բայց ձախողվել են»,-ասել է Փեզեշքիանը՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում համապատասխան հարցին ի պատասխան:
Իրանի նախագահը հավելել է, որ մահափորձի փորձը կատարվել է մոտ մեկուկես շաբաթ առաջ և նշել է, որ ԱՄՆ-ն դրա հետ առնչություն չի ունեցել:
«Ես եղել եմ խորհրդակցությանը, մենք քննարկել ենք հետագա քայլերը, եւ նրանց լրտեսների հետախուզական տվյալների օգնությամբ նրանք փորձել են հարված հասցնել այն շրջանին, որտեղ մենք անցկացրել ենք խորհրդակցությունը»,-հայտարարել է նա: