Իսրայելի պաշտպանության բանակը կարող է կրկին փորձել ազատել պատանդներին՝ անտեսելով Պաղեստինում քաղաքացիական անձանց զոհվելու փաստը
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Պիտեր Լերները հնարավոր է համարել Գազայի հատվածում պատանդներին փրկելու ևս մեկ գործողություն, նույնիսկ եթե այն հանգեցնի Պաղեստինում քաղաքացիական անձանց զոհվելուն:
«Կարելի է իրականացնել այնպիսի փրկարարական գործողություն, ինչպիսին երեկ եղավ»,- ասել է նա ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Լերները նաև նշել է, որ պատանդներին ազատելու գործողությունը «ծրագրված էր մի քանի շաբաթ»։ «Մեր պատասխանատվությունը, մեր հիմնական պարտականությունը պատանդներին փրկելն ու տուն վերադարձնելն է», – հավելել է նա։