Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը չեն դուրս բերվի Լիբանանի հարավից. Նեթանյահու
Լիբանանի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտվել են, սակայն Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը չեն դուրս բերվի Լիբանանի հարավից։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։
Կողմերը ԱՄՆ միջնորդությամբ ստորագրել են շրջանակային համաձայնագիր, որը նշանավորում է համագործակցության վերաբերյալ պաշտոնական բանակցությունների մեկնարկը։
Իսրայելը և Լիբանանը կսկսեն պաշտոնական բանակցություններ պետական մակարդակով։



