Իսրայելի ոճրագործության նկատմամբ լռողների խայտառակությունն ընդմիշտ կմնա պատմության մեջ. Քանանի
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Ամոթն ու խայտառակությունը պատմության մեջ ընդմիշտ կդաջվեն Սիոնիստական ռեժիմի աջակիցների և նրանց հանցագործությունների նկատմամբ լռություն պահպանողների ճակատին», գրում է parstoday.ir-ը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին այսօր չորեքշաբթի վիրտուալ տարածքի իր էջում գրել է. «Ամենօրյա զանգվածային սպանությունների, գրեթե բոլոր հիվանդանոցների ավերման, դեղորայքի և բժշկական սարքավորումների բացակայության, Գազայի հատվածում սննդամթերքի և վառելիքի սակավության, էլեկտրաէներգիայի գեներատորների շարքից դուրս գալու կողքին, այժմ ջրի սակավությունն է ավելացել Գազայի բնակիչների խնդիրներին, այն էլ այս ծայրահեղ շոգին»։
Քանանին ավելացրեց. «Անկասկած, ճնշված, բայց տոկուն պաղեստինյան ժողովուրդը ծնկի կբերի հանցավոր իսրայելական ռեժիմին, չնայած բոլոր անթիվ ու սրտաճմլիկ ցավերին ու տառապանքներին»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Հանձնվելն ու պարտությունը արմատազուրկ զավթիչների անխուսափելի ճակատագիրն են, բայց ամոթն ու խայտառակությունը պատմության մեջ ընդմիշտ կդաջվեն Սիոնիստական ռեժիմի աջակիցների և նրանց հանցագործությունների նկատմամբ լռություն պահպանողների ճակատին»։
Վերջին 24-ժամվա ընթացքում Գազայի հատվածի կենտրոնի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի կողմից հարձակումների հետևանքով զոհվել է 66 պաղեստինցի քաղաքացի։
Համաձայն այս հաղորդագրության, տասնյակ այլ մարդիկ վիրավորվել են այս հարձակումների հետևանքով, իսկ նահատակների և վիրավորների մի մասը երեխաներ ու կանայք են։
Պաղեստինի առողջապահության նախարարությունն իր վերջին վիճակագրության մեջ հայտնել է, որ Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հարձակումների զոհերի թիվը հասել է 36 հազար 595-ի։ Պաղեստինի կրթության նախարարությունն էլ երեկ հայտարարեց, որ նահատակներից ավելի քան 15000-ը երեխաներ են։
Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատված՝ առանց որևէ արդյունքի և ձեռքբերումների ներխուժումից ութ ամիս անց այս ռեժիմն ավելի ու ավելի է խրվում իր ներքին և արտաքին ճգնաժամերի մեջ։
Ջարդերից, ավերածություններից, պատերազմական հանցագործություններից, միջազգային օրենքների խախտումներից, օգնության կազմակերպությունների ռմբակոծումից և տարածաշրջանում սովից բացի, այս ընթացքում օկուպացիոն ռեժիմը որևէ այլ բանի չի հասել։
Սիոնիստական ռեժիմը պարտվել է այս պատերազմում՝ առանց ապագայի որևէ ձեռքբերբերման, և նույնիսկ ութ ամիս անց նա չկարողացավ հաղթել տարիներ շարունակ փոքր տարածքում շրջափակված դիմադրության խմբերին, և անգամայն կորցրել է համաշխարհային հասարակական կարծիքի աջակցությունը՝ Գազայի հատվածի տարբեր շրջաններում բացահայտ հանցագործություններ կատարելու, ինչպես նաև Ռաֆահ անցակետի վրա հարձակման պատճառով։