շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իսրայելի ոստիկանությունը թուրքական նկարահանող խմբին թույլ չի տվել աշխատել

Իսրայելի ոստիկանությունը թուրքական նկարահանող խմբին թույլ չի տվել աշխատել

Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի պետական «TRT Haber» հեռուստաալիքի նկարահանող խումբը փորձել է ուղիղ եթերում լուսաբանել, թե ինչպես է  իսրայելական ոստիկանությունը արգելում Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իրականացնել հերթական ուրբաթօրյա աղոթքը:

Սակայն Իսրայելի ոստիկանական ուժերը, ապամոնտաժելով ուղիղ հեռարձակման համար նախատեսված նկարահանման սարքերը, թույլ չեն տվել թուրքական նկարահանող խմբին լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները:

Թուրքական մամուլում հիշյալ գործողությունը որակվել է որպես իսրայելական ուժայինների կողմից հերթական միջամտություն լրագրողական աշխատանքին:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

  • Կիսվել: