Իսրայելի մանկասպան ռեժիմի կողմնակիցները չպետք է ուրիշներին բարոյականության դասեր տան. Իրանը պատասխանել է Ամերիկային և Ֆրանսիային
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել և մերժել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների այն համատեղ հայտարարությունը, որի մի հատվածում անհիմն և անընդունելի մեղադրանքներ են հնչել Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին։
Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին նշելով,որ հակաիրանական այս հայտարարությունն անհիմն է, ունի քաղաքական նպատակներ ու դրդապատճառներ և հանդիսանում է Ֆրանսիայի և Ամերիկայի նախկին ձախողված քաղաքականության շարունակությունը, հավելել է,- «Շատ ծիծաղելի է, որ 8 ամսում 15 հազար երեխայի և հազարավոր պաղեստինցի կանանց կոտորած իսրայելական մանկասպան ռեժիմի կողմնակիցները, ինչպես նաև իսրայելական ռեժիմի ռազմական հանցագործությունների դեմ բողոքող ուսանողներին ու քաղաքացիներին ճնշողներն իրենց թույլ են տալիս ուրիշներին բարոյականության և մարդու իրավունքների դասեր տալ »:
Ընդգծելով, որ ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Իրանը մշտապես երկու կողմերի միջև տարաձայնությունների քաղաքական կարգավորմանն աջակցելու հիմամբ սկզբունքային և հստակ քաղաքականություն է վարել, Քանանին հստակեցերլ է,- «Անհերքելի է Իրանի Իսլամական Հանրապետության ճանաչված դերը տարածաշրջանում և աշխարհում կայունության և անվտանգության ամրապնդման գործում և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը նաև Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տվել իր վերջին հայտարարությունների համատեքստում, որոնք վերաբերում են Եվրոպայի ջանքերին՝ չհետևելու Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտում,նաև չհետևել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական ու հակաիրանական քաղաքականությանը։


