Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել երկրի ԱԳՆ ղելավարի փոփոխությանը
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել երկրի արտգործնախարարի փոփոխությանը. Էլի Կոենին կփոխարինի Էներգետիկայի նախարար Իսրայել Կացը։ Այս մասին ասված է Իսրայելի կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
՛՛Կառավարությունն այսօր առավոտյան հաստատել է նախարար Էլի Կոենին էներգետիկայի և ենթակառուցվածքների, իսկ Իսրայել Կացին՝ արտաքին գործերի նախարար նշանակելու որոշումները:
Նշանակումները ենթակա են Կնեսետի հաստատմանը՛՛,-նշված է հաղորդագրության մեջ: