հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իսրայելի հարվածի հետևանքով Բեյրութի արվարձաններում «Հեզբոլլահի» երկու հրամանատարներ են զոհվել

Իսրայելի հարվածի հետևանքով Բեյրութի արվարձաններում «Հեզբոլլահի» երկու հրամանատարներ են զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները չորս հրթիռ են արձակել Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ, որտեղ «Հեզբոլլահ» շիա աշխարհազորայինները գրասենյակներ ունեն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարեթ-Հորեյկի շրջանի վարչակազմի աղբյուրը,

Նա նշել է, որ նախնական տեղեկություններով՝ սպանվել է զինված կազմավորումների երկու հրամանատար։

Հարվածը հասցվել է այն հատվածում, որտեղ գտնվում է Բահմանի հիվանդանոցը՝ Լիբանանի մայրաքաղաքի հարավում գտնվող «Հեզբոլլահ» կենտրոնակայանից 100 մետր հեռավորության վրա:

«Այնտեղ, որտեղ հրթիռներն ընկել են, մի քանի տներ ավերվել են, կայանված մեքենաները վնասվել են»,-նշել է աղբյուրը:

  • Կիսվել: