ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Իսրայելի հարձակմանը «Հեզբոլլահի» պատասխանը կլինի ուժեղ և արդյունավետ․ Նասրալլա

Իսրայելի հարձակմանը «Հեզբոլլահի» պատասխանը կլինի ուժեղ և արդյունավետ․ Նասրալլա

Բեյրութի արվարձանների վրա Իսրայելի հարձակմանը «Հեզբոլլահի» պատասխանը կլինի ուժեղ և արդյունավետ։ Նման հայտարարություն է արել «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան.

«Իրանը, Լիբանանը և Եմենը կպատասխանեն Իսրայելին:

Որոշումն ընդունված է: Իրանը կլինի մարտի մի մասը՝ իր տարածքում Իսմայիլ Հանիայի սպանությանն ի պատասխան»,- մանրամասնել է նա։ 

Իրանը սգում է լիբանանյան «Հզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի կորուստը, «Հեզբոլլահ» շարժման առաջնորդը խոստացել է՝ պատասխան կստանան նրա սպանության համար:

Նասրալլան նաև հիշատակել է «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի մահվան մասին՝ այն անվանելով մեծ կորուստ, որը, սակայն, չի թուլացնի Պաղեստինյան դիմադրությունը։ 

  • Կիսվել: