կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Իսրայելի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել վիճահարույց դատական բարեփոխումները

Իսրայելի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել վիճահարույց դատական բարեփոխումները

Իսրայելի գերագույն դատարանի որոշմամբ՝ չեղարկվում է օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն՝ սահմանափակվում էր Կնեսետի ու վարչապետի որոշումները վերանայելու՝ երկրի դատական իշխանության իրավունքը։

Փոփոխությունն առաջարկել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը: Այդ նախաձեռնությունը 2023 թվականին զանգվածային բողոքի ակցիաների պատճառ էր դարձել: Հարյուր հազարավոր մարդիկ մեղադրում էին Նեթանյահուին դատական իշխանությանը սահմանափակելու փորձի համար՝ պահանջելով վարչապետի հրաժարականը:

Իսրայելի արդարադատության նախարարությունն արձագանքել է Գերագույն դատարանի որոշմանը, մեղադրել դատավորներին իշխանությունը յուրացնելու ցանկության համար:

  • Կիսվել: