շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային զորքերի գործողություններն ընդլայնելու մասին

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային զորքերի գործողություններն ընդլայնելու մասին

Իսրայելական ցամաքային գործողությունները Գազայում ընդլայնվում են, իսկ Գազայի ռմբակոծություններն ուժեղանում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՑԱԽԱԼ-ի՝ Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ նա Գազայի բնակիչներին կոչ է արել շարժվել դեպի հարավ, չնայած որ այնտեղ ևս շարունակվում են իսրայելական օդային հարձակումները:

՛՛Վերջին մի քանի ժամվա ընթացքում մենք շատ լրջորեն ավելացրել ենք հարձակումների թիվը Գազայի հատվածում՛՛,-ասել է Հագարին՝ հավելելով, որ հարձակումները եղել են ինչպես օդից, այնպես էլ ծովից և ցամաքից:

  • Կիսվել: