շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Իսրայելի ագրեսիան պետք է դադարեցվի. Ֆիդանը զրուցել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ

Իսրայելի ագրեսիան պետք է դադարեցվի. Ֆիդանը զրուցել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ։

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օնջյու Քեչելին X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում աճող լարվածությունը։

Քեչելիի հաղորդմամբ, Հաքան Ֆիդանը Լամիին հիշեցրել է, որ իսրայելական կողմն է դեմ հրադադարին, ապա ուշադրությունը հրավիրել է հակամարտությունների տարածման ռիսկի վրա։ 

«Նա (Հաքան Ֆիդանը-խմբ․) նշել է, որ Իսրայելի ագրեսիան պետք է դադարեցվի»,- գրել է խոսնակը։

  • Կիսվել: